Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Պետդեպը կոչ է արել ամերիկացիներին նաև Հայաստանի տարածքով անհապաղ լքել Իրանը

Blog Image

ԱՄՆ Պետական դեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Իրանը։

«Իրան. Իրանի օդային տարածքը մասամբ վերաբացվել է ապրիլի 21-ից։ ԱՄՆ քաղաքացիները պետք է լքեն Իրանը, հետևեն տեղական լրատվամիջոցներին և կապվեն առևտրային փոխադրողների հետ՝ Իրանից դուրս թռիչքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

Ըստ Պետդեպի՝ Իրանից լքել ցանկացող ամերիկացիները կարող են նաև ցամաքային ճանապարհով մեկնել Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Թուրքմենստան։

«ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Աֆղանստան, Իրաք կամ Պակիստանի և Իրանի սահմանային շրջաններ։ Խնդրում ենք հաշվի առնել, որ Իրանի կառավարությունը կարող է արգելել ԱՄՆ քաղաքացիներին լքել երկիրը կամ ելքի հարկ սահմանել Իրանից լքողների վրա։ ԱՄՆ և Իրանի կրկնակի քաղաքացիություն ունեցողները պետք է լքեն Իրանը՝ օգտագործելով իրենց իրանական անձնագրերը», - նշել է Պետքարտուղարությունը։

Send