Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Չինաստանն անդրադարձել է Իրանին «նվեր» փոխանցելու մասին տեղեկություններին

Blog Image

Չինաստանը հերքել է այն տեղեկությունները, որ Օմանի ծոցում ԱՄՆ ուժերի կողմից առգրավված նավում եղել է Պեկինի կողմից Իրանին տրամադրված «նվեր»։

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին X սոցիալական ցանցում գրել էր, որ նավը Չինաստանից Իրան է ուղևորվել և կապված է եղել հրթիռների համար քիմիական զենքի մատակարարման հետ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ծյակունը հայտարարել է, որ նավը «օտարերկրյա կոնտեյներային նավ» է, և որ Չինաստանը դեմ է «ցանկացած չարամիտ ասոցիացիայի և ենթադրությունների»։

Ավելի վաղ Թրամփը նույնպես գրել էր, որ առգրավված նավում եղել են այնպիսի իրեր, որոնք «լավը» չենԹ

Send