Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՀՀ-ում հուլիսին անհետ կորել է մի երիտասարդ. ի՞նչ է հայտնի

Blog Image

Օգոստոսի 6-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ 22–ամյա երիտասարդը՝ 2003թ. ծնված Նիկոլայ Շուբինը, որոնվում է որպես անհետ կորած։

MediaHub-ի տեղեկություններով՝ երիտասարդը հուլիսի 27-ին դուրս է եկել տնից Գեղանիստ 28 փող. հասցեից (Արարատի մարզ) և չի վերադարձել։

Նշենք, որ այս նորությունից մի քանի ամիս հետո ՝ դեկտեմբերի 11-ին, անհետ կորում է նաև 18-ամյա Միխայել Դոլգովը։ Այս երկու անհետ կորած քաղաքացիների կորելու դեպքերը համացանցում բուռն քննարկումների առարկա դարձան։ Քաղաքացիները սկսեցին համեմատել դրվագները՝ նշելով, որ դրանք կարող են կապված լինել։

Այս տարվա հունվարի 12-ին 18-ամյա Միխայել Դոլգովին հայտնաբերեցին մահացած: 

Սակայն, MediaHub-ի աղբյուրների հավաստմամբ՝ Նիկոլայ Շուբինին դեռ չի հաջողվել հայտնաբերել, իսկ հետքեր, թե որտե՞ղ կարող է լինել երիտասարդը, չկան։

Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն, իսկ երիտասարդը չի հայտնաբերվել։

Այս գործը շարունակում է բուռն քննարկումների առարկա դառնալ, թե որտեղ կարող է լինել երիտասարդը, և ի՞նչ է եղել նրա հետ։

Մարիաննա Արամյան

Send