Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանն ինչո՞ւ պատկերված չէ ՔՊ նախընտրական պաստառներին

Blog Image

Վաղարշապատում կայացած ՏԻՄ ընտրությունները հստակ ցուցիչն են այն բանի, որ Հայաստանում ՔՊ-ն և դրա առաջնորդը հանրային մեծ վստահություն չեն վայելում և թերևս այդ գիտակցումով իշխող խմբակը Վաղարշապատում  այնպիսի թեկնածու էր ընտրել, որը հանրային ճանաչում ու հեղինակություն էր վայելում ոչ այնքան որպես ՔՊ կուսակցության անդամ, որքան մասնավորապես Խոյ համայնքում սիրված և հարգված մարդ։ Եվ այս դեպքում նրա կուսակցական պատկանելությունը փաստացի ընտրությունների ելքի վրա որևէ դերախաղացում չունեցավ, որովհետև վաղարշապատցիներն իրենք էլ ընդգծում էին, որ Արգիշտի Մեխակյան անձին են քվե տվել, այլ ոչ թե ՔՊ-ին։

Այս համատեքստում հատկանշական է, որ անգամ թեկնածուի բուկլետի վրա ՔՊ-ի տարբերանշանը երկրորդական էր և աչքի չէր զարնվում, որպեսզի ՔՊ համանքապետի թեկնածուն հնարավորինս քիչ ասոցացվեր իշխող թիմի հետ՝ կուսակցության անդամ լինելով հանդերձ։ 

Հիմա էլ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ն ընտրությունների է գնում իր առաջնորդի դեմքը թաքցնելով։ Փոխարենը նրանց նախընտրական պաստառների վրա սիրտ խորհրդանշանն է պատկերված, որը վերջին ժամանակաշրջանում դարձել է Փաշինյանի՝ հաճախ կիրառվող ժեստերից մեկը։ Մինչդեռ 2021  թվականին, երբ նրա թիմն ընտրություններին մասնակցում էր «Ապագա կա ապագա» նշանաբանով, ամբողջ  նախընտրական պաստառով մեկ Փաշինյանի դիմապատկերն էր՝ ինքնավստահ կեցվածքով։ Իսկ հիմա, ի տարբերություն իր քաղաքական ընդդիմադիրների, Փաշինյանը նախընտրել է քողարկվել դեղին սրտիկով և խաղաղություն բառով, որովհետև գիտի, որ իր կերպարը վաղուց նյարդայնացնում է ցանկացած գիտակից հայի ու հայաստանցու, որ վաղուց իր պատկերն ասոցացվում է պարտության, ստախոսության, մանիպուլյացիաների վարպետի, ապաշնորհության, դժբախտության ու ավերի, մահերի, հայրենիքը վաճառելու, թշնամու առաջ ծնկելու հետ և որևէ մեկն այլևս իր ու երկրի ապագան չի պատկերացնում այդ անձի ու նրա ղեկավարած խմբակի հետ։  Հիմա հույսը սրտի ու խաղաղության վրա է դրել՝ փորձելով մարդկանց հույզերն ու զգացմունքները մանիպուլացնել ու նրանց դրդել, որ ընտրեն այն ուժին, որն իբրև խաղաղություն, ներդաշնակություն, համերաշխություն ու սեր է բերելու։ Իսկ Նիկոլի պատկերն ամենևին այդ հասկացությունների հետ չի նույնացվում։

Ի տարբերություն Փաշինյանի՝ առանցքային ընդդիմադիր ուժերը, որոնք համապետական ընտրություններում կպայքարեն ՔՊ-ի դեմ, չեն խուսափում իրենց նախընտրական պաստառներին քաղաքական ուժի վարչապետի թեկնածուի նկարը պատկերել։ Եվ եթե ՔՊ-ի դեպքում Փաշինյանի նկարը պատկերելը կարող է վանել ընտրողներին, ապա ընդդիմադիր ուժերն իրենց խաղադրույքը հենց առաջնորդների, վարչապետի թեկնածուների վրա են դրել` իրենց պաստառներում նրանց նկարները զետեղելով (Սամվել Կարապետյան, Արման Թաթոյան, Գագիկ Ծառուկյան)։ Ավելին, Սամվել Կարապետյանի թիմն անգամ կուսակցության անվան մեջ էր նրա անունն օգտագործել, ինչին էլ ընդդիմացավ իշխող ուժը՝ ընտրական օրենսգրքի վերանայմամբ արգելելով, որ կուսակցությունների ու քաղաքական ուժերի անվանումներում թեկնածուների անուններ օգտագործվեն։ Մի կողմից ՔՊ-ականները վախենում են իրենց առաջնորդի դեմքն ավելորդ անգամ որևէ տեղ ցուցադրելուց, մյուս կողմից էլ սարսափում են իրենց ընդդիմադիրների նկարներից ու անուններից։ Ճիշտ է՝ դեռևս պաստառներում նրանց նկարներն օգտագործելու դեմ քայլեր չեն ձեռնարկվել, բայց մինչև քարոզարշավի սկսվելը իշխանությունները ընդդիմադիրների համար տարատեսակ խոչընդոտներ ստեղծելու ժամանակ ունեն։ Մանավանդ, որ այսպիսի խորհրդանշական քայլերով հասկացնել են տալիս, որ իշխող թիմն իրականում խուճապի մեջ է և քաջ գիտակցում է իր կառավարման տարիներին իրականացված հակահայկական ծրագրերի հետևանքները։

Թագուհի Ասլանյան

Send