Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նոր մանրամասներ Ջրվեժի հրդեհից․ ի՞նչն է եղել պատճառը, և որքա՞ն է վնասի չափը

Blog Image

Երեկ համացանցում տեսանյութեր տարածվեցին, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։ Ավելի ուշ հայտարարվեց, որ այրվում է սպունգի արտադրամաս։

MediaHub-ը կապ հաստատեց Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հետ՝ հասկանալու համար,  թե ի՞նչն է եղել
հրդեհի պատճառը, և ի՞նչ վնասներ է հասցրել այն։

Մեր զրուցակցի խոսքով՝ կրակն առաջացել է չորացած խոտի պատճառով։

Մկրտչյանը նշեց, որ  դեռ հստակ տեղեկություն չունի, բայց մոտավորապես 300 հազար դոլարի վնաս է պատճառել հրդեհը։ Ավելի կոնկրետ տեղեկության համար հետաքննություն է սկսվելու։

«Հրդեհի ինչ-որ պատճառ չկար, մեջը մարդ չի եղել։ Չգիտեմ, թե որտեղից են վերցրել, որ դա արտադրամաս է,  դա ավելի շատ պահեստային տարածք է՝ շինարարական նյութեր է տեղադրված այնտեղ, որ արտադրամաս լիներ, մարդիկ կլինեին մեջը»,- մեզ հետ զրույցում նշեց նա։

Արմեն Մկրտչյանը նշեց նաև, որ շինությունն ամբողջությամբ վնասվել է։ Ի սկզբանե հրդեհը նկատել են քաղաքացիները, իսկ սեփականատերը և վարձակալողը ավելի ուշ են հասել դեպքի վայր։

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Ջրվեժ գյուղում բռնկված հրդեհը ծագել էր մոտ 3000 քմ տարածք զբաղեցնող սպունգի արտադրամասի պահեստում ու բակային հատվածում։ Այրվել են շինանյութ, դրանց հումք և սպունգ, սակայն հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի սպունգի հումքով լցված տակառները։

Էմմա Մարտիրոսյան

Send