Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Ըստ ՍԱՏՄ-ի հետազոտության՝ Ղազախստանից ներմուծված ցորենը 3-րդ կարգի է

Blog Image

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ պատրաստ են Ղազախստանից ներմուծված ցորենի որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտության արդյունքները։

 

«Համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկում ընգրկված և ՀՀ-ում գործող համապատասխան ԳՈՍՏ-տեխնիկական պայմանների՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ղազախստանի Հանրապետությունից ներմուծված ցորենի նմուշները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում ենթարկվել են որակական փորձաքննության՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների:

 

Lաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանում է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին»,- նշված է հաղորդագրությունում։

Send