«Ավտո Գելլրի» ընկերությունը կնքել է համագործակցության պայմանագիր շվեդական «Scania AB» ընկերության հետ՝ դառնալով Scania բեռնատարների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
«Ավտո Գելլրի»-ի և «Scania» ընկերության համագործակցությունը նոր էջ է բացում տեղական տրանսպորտային շուկայում՝ ապահովելով հայաստանյան բիզնեսներին միջազգային բարձր որակի, վստահելիության և արդյունավետ լուծումների հասանելիություն։
Նոր գործընկերությունը հնարավորություն կտա հայաստանյան շուկայում լիարժեք ներկայացնել Scania-ի տեխնոլոգիական ներուժը՝ առաջարկելով ժամանակակից բեռնատարներ, համալիր սպասարկման ծառայություններ և շահավետ բիզնես լուծումներ։
«Մեր նպատակն է համատեղել «Ավտո Գելլրի»-ի մասնագիտական փորձը և բարձրակարգ սպասարկման մշակույթը Scania ապրանքանիշի հուսալիության ու որակի հետ՝ ձևավորելով նոր մակարդակի տրանսպորտային ծառայությունների մատուցման մշակույթ Հայաստանում և ապահովելով տեղական բիզնեսների համար առավելագույն արդյունավետ ու կայուն զարգացում», - նշել է «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Գևորգյանը։
«Համագործակցությունն «Ավտո Գելլրի» ընկերության հետ ամրապնդում է մեր ներկայությունը տարածաշրջանում։ Հայաստանը մենք դիտարկում ենք որպես զարգացող շուկա և փորձառու տեղական գործընկեր, որը կարող է հաճախորդներին առաջարկել ժամանակակից տեխնոլոգիաներ և համաշխարհային մակարդակի սպասարկում։ «Ավտո Գելլրի»-ի հետ միասին մենք նպատակ ունենք երկարաժամկետ զարգացման և կայուն տրանսպորտային լուծումների ներդրման, որոնք կօգնեն հայկական բիզնեսին վստահ շարժվել առաջ»,- Արթուր Շաֆրան, Scania Central Asia LLP կառավարող տնօրեն։
Scania-ն, հանդիսանալով շվեդական աշխարհահռչակ արտադրող և մասնագիտացած լինելով բեռնատար մեքենաների, ավտոբուսների և արդյունաբերական շարժիչների արտադրությունում, հայտնի է իր որակի կայունությամբ, էներգախնայողությամբ և մոդուլային կառուցվածքով։ Տասնամյակների փորձառությամբ, նորարարական մոտեցումներով և առաջարկվող տրանսպորտային օպտիմալ լուծումներով՝ այն դարձել է ոլորտի համաշխարհային առաջնորդ։
Նշում: «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն IM Motors և Saic Maxus ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական և ավտոմոբիլային այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը և SCANIA-ն։ Ընկերությունը հիմնադրվել է 2023թ.-ին և ղեկավարվում է տասնամյակների փորձ ունեցող կառավարող թիմի կողմից։
ЗАО «Авто Геллери» стал единственным официальным представителем грузовых автомобилей Scania в Армении
Компания «Авто Геллери» подписала соглашение о сотрудничестве с шведской компанией «Scania AB», став единственным официальным представителем грузовых автомобилей марки Scania в Армении.
Сотрудничество «Авто Геллери» и Scania открывает новую страницу на местном транспортном рынке, обеспечивая армянскому бизнесу доступ к международным решениям высокого качества, надежности и эффективности.
Новое партнерство позволит полноценно представить на армянском рынке технологический потенциал Scania, предлагая современные грузовики, комплексные услуги по обслуживанию и выгодные бизнес-решения.
«Наша цель - объединить профессиональный опыт и высокий уровень сервиса «Авто Геллери» с надежностью и качеством бренда Scania, формируя новую культуру предоставления транспортных услуг в Армении и обеспечивая максимальную эффективность и устойчивое развитие для местного бизнеса», - отметил основатель и директор ЗАО «Авто Геллери» Геворг Геворгян.
«Партнёрство с „Авто Геллери“ укрепляет наше присутствие в регионе. В Армении мы видим растущий рынок и профессионального локального партнёра, способного предоставлять клиентам современные технологии и надежную высококачественную сервисную поддержку. Вместе с „Авто Геллери“ мы нацелены на долгосрочное развитие и внедрение устойчивых транспортных решений, которые помогут армянскому бизнесу уверенно двигаться вперёд», - Артур Шафран, Управляющий директор Scania Central Asia LLP.
Scania, являясь шведским мировым производителем и специализируясь на выпуске грузовых автомобилей, автобусов и промышленных двигателей, известна своей стабильностью качества, энергоэффективностью и модульной конструкцией. На протяжении десятилетий компания с инновационным подходом и оптимальными транспортными решениями стала мировым лидером в своей отрасли.
Примечание: ЗАО «Авто Геллери» является единственным официальным представителем брендов IM Motors и Saic Maxus в Армении. Компания сотрудничает с такими ведущими мировыми технологическими и автомобильными компаниями, как CATL и Scania. Компания было основана в 2023 году и управляется командой с десятилетним опытом работы.
