Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր համատեղ քայլերը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Առաջնորդները հանդիպել են հինգշաբթի օրը Վաշինգտոնում։
«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել (Ուկրաինայում - խմբ.) հակամարտությունը կարգավորելու համար», - ասել է Ֆիդանը շաբաթ օրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, ըստ նախարարության մամուլի ծառայության։