Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան արդեն մեկ ամիս է, ինչ օգտագործում է իսրայելական Patriot համակարգը․ Զելենսկի

Blog Image

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իսրայելական Patriot համակարգը Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվում է արդեն մեկ ամիս, և որ Ուկրաինան աշնանը կստանա ևս երկու նոր համակարգ։ Իսրայելը նախկինում հերքել էր Կիևին ՀՕՊ համակարգեր մատակարարելու մասին լուրը և Ռուսաստանին երաշխիքներ էր տվել, որ դա կանի։
«Իսրայելական համակարգը գործում է Ուկրաինայում արդեն մեկ ամիս։ Մենք աշնանը կստանանք երկու Patriot համակարգ», - ասաց Զելենսկին ուկրաինական UNIAN լրատվական գործակալության Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։
Սակայն Զելենսկին չնշեց, թե որ երկիրը կմատակարարի այս երկու համակարգերը կամ որևէ այլ մանրամասնություն չտրամադրեց։

Send