Ռուսական «Զենիթ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Անդրեյ Մոստովոյին առևանգելու փորձ է արվել «Դինամոյի» դեմ խաղից մի քանի օր առաջ։
Սոցիալական ցանցերում հայտնվել է ֆուտբոլիստի առևանգման փորձի տեսանյութը։
Մոստովոյը հարձակման է ենթարկվել հոկտեմբերի 23-ի գիշերը Սանկտ Պետերբուրգի Վյազովայա փողոցում։ Մոստովոյը կանգնած է եղել «Գելենդվագեն»-ի մոտ, երբ կայանված միկրոավտոբուսից երկու տղամարդ վազել են նրա մոտ ու փորձել նրան ուժով նստեցնել իրենց մեքենան։ Մարզիկը կարողացել է հետ մղել նրանց ու փախչել՝ հոկեյիստ Ալեքսանդր Գրակունի օգնությամբ։
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը հաստատել է, որ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին։
