Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Տեղեկություն Պորտուգալիա-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ․ ՀՖՖ

Blog Image

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 6-րդ տուրում կմրցի Պորտուգալիայի ազգային ընտրանու հետ։

Հանդիպումը կկայանա Պորտուի «Դրագան» մարզադաշտում։

 

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայ երկրպագուների համար նախատեսված է S-50 սեկտորը։

Այն երկրպագուները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը, պետք է տոմսերի գնման համար վճարեն ստորև նշված հաշվեհամարով՝ պարտադիր նպատակ դաշտում նշելով իրենց էլեկտրոնային հասցեն և տոմսերի քանակը։

 

Վճարումը պետք է կատարել հետևյալ բանկային ռեկվիզիտներով․

Company Name: FOOTBALL FEDERATION OF ARMENIA NGO
Address: Yerevan, Khanjyan Street 27, 0010
Beneficiary Bank: ID BANK CJSC, Yerevan
Account number (AMD): 11817081065902
Account number (EUR): 11817081065905
Account number (USD): 11817081065901
Swift code: ANIKAM22
Tax code: 02566915

Մեկ տոմսի արժեքը՝ 28 եվրո (ներառյալ հարկեր)
Մեկ անձ կարող է գնել անսահմանափակ քանակի տոմս։
Վերջնաժամկետ՝ նոյեմբերի 3, ժամը 18:00։

Վճարումը ստանալուց հետո ՀՖՖ-ն տվյալ էլեկտրոնային հասցեին կուղարկի համապատասխան քանակի տոմսեր:

ՀՖՖ

Send