Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Ապօրինի հանքարդյունաբերության դեպք է բացահայտվել

Blog Image

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արտամետ գյուղի վարչական տարածքում իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում:

Սեպտեմբերի 13-ին տեղեկությունը ստուգվեց Բաղրամյանի համայնքային ոստիկանների հետ: Տեղում աշխատում էր էքսկավատոր, հայտնաբերվեց նաև ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված երեք խոշոր բեռնատար: Վարորդները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին վարչություն, իսկ բեռնատարները` պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

ՆԳՆ ոստիկանություն

Send