Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Երևանի պարեկները երիտասարդի մոտ ատրճանակ, փամփուշտներ և մոխրացած հետքերով գլանակ են հայտնաբերել

Blog Image

Սեպտեմբերի 12-ին Երևանի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Փարաքար գյուղի 28-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, 3 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ ու մոխրացած հետքերով ապակե գլանակ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանություն

Send