Ռուսաստանը կարծում է, որ անհրաժեշտության դեպքում իրավունք ունի քայլեր ձեռնարկել ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել էր ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման միակողմանի մորատորիումից հրաժարվելու մասին և այլևս չի համարում իրեն պարտավորված նախկինում ընդունված համապատասխան սահմանափակումներին։
«Ռուսաստանը կարծում է, որ անհրաժեշտության դեպքում իրավունք ունի ձեռնարկել համապատասխան միջոցներ, ձեռնարկել համապատասխան քայլեր», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության այս հայտարարության վերաբերյալ։