ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է կազմակերպության աշխատանքը խոչընդոտելու փորձերի աճի մասին՝ տեղեկատվական ռեսուրսներին չարտոնված մուտք գործելու միջոցով։
«Ձեռնարկվում են տեղեկատվությունը պաշտպանելու անհրաժեշտ միջոցները։ Այս հանգամանքի կապակցությամբ մենք ուշադրություն ենք հրավիրում ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ ստուգված պաշտոնական տեղեկատվության օգտագործման անհրաժեշտության վրա», - ասված է հայտարարության մեջ։
Եղել են նաև քարտուղարության աշխատակիցների անձնական տվյալները գողանալու փորձեր՝ «սադրանքների և խարդախ գործողությունների համար»։