Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայհոյանքներից հետո Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը «կրթում էին» Վանաձորի մանկավարժների

Նիկոլ Փաշինյանն օրվա ընթացքում ոչ միայն հասցնում է երկրի ղեկավարին ոչ հարիր բառապաշարով ստատուսներ գրել, խայտառակ որակումներով լի գրառումներ անել, ատելության քարոզ անել,  եկեղեցականների հասցեին հայհոյանքներ շաղ տալ և անտեսել ադրբեջանական կողմի կրակոցները, այլ նաև հասցնում է ուսուցիչներին, մանկավարժներին «կրթել»։ Թեև էլ ի՞նչ կթվելու մասին է խոսքն այն ամենից հետո, ինչ թվարկեցինք։

MediaHub-ը տեղեկացավ, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում Վանաձորի Մշակույթի պալատում կրթում էին ուսուցիչներին, մանկավարժներին։ Մեզ ասացին հրահանգ է իջեցվել, որ մանկավարժները պարտադիր ներկա լինեն այդ միջոցառմանը և չբացակայեն։

MediaHub-ին տրամադրված տեսանյությում երևում է, թե ինչպես է Հայաստանի «ամենակիրթ» ընտանիքը իրենց տեղաշարժը քաղաքում ապահովում բազմաթիվ ոստիկանների օգնությամբ և ուղեկցությամբ։

Մանրամասները տեսանյութում

Send