Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ոչ միայն Խոզնավարի վրա են կրակել, այլ նաև Խնածախի․ ադրբեջանցիները հաճույք են ստանում

Blog Image

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր կողակիցը զբաղված են խայտառակ որակումներով լի գրառումներով, ատելության քարոզով, եկեղեցականների հասցեին հայհոյանքներ գրելով, անգամ կաթողիկոսին փոխելու մասին, ինչը  մեծ հրճվանք է առաջացրել ադրբեջանական կողմի մոտ, թշնամի Ադրբեջանը շարունակում է կրակել ՀՀ խաղաղ բնակիչների ուղղությամբ։ 

Այսօր ևս, ինչպես MediaHub-ը գրել էր, գիշերը ադրբեջանցիները կրակել են Խոզնավարի ուղղությամբ, սկսել են ժամը 00:00-ից, շարունակել մինչև լուսաբաց։

MediaHub-ը տեղեկացավ, որ ոչ միայն Խոզնավարի վրա է կրակել թշնամին, այլ նաև Խնածախի։

«Մեզ մոտ էլ են կրակոցներ լսվել, կրակել են 00:00-ից հետո... դե, ամեն օր էլ կրակում են, նորություն չի։ Չգիտենք՝  ի՞նչ անենք, զայրույթ կա, մինչև մեր իշխանությւոնները զբաղված են անհիմն գրառումներով, հայհոյանքներով, մեզ մոտ կրակում են»,– նշեց խնածախցի տղամարդը։

Ըստ նրա՝ ադրբեջանցիները միայն հաճույք են ստանում այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում և շարունակում են ակտիվ կրակել Սյունիքի ուղղությամբ, բնակելի տների ուղղությամբ։

«Ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունն էս կրակոցների հետ, սա՞ է խաղաղությունը, սա՞ է իրանց խոստացածը, էս ի՞նչ է` երկու ամսից ավելի է կրակում են ամեն օր, բայց Փաշինյանը զբաղված է, նա կարևոր գործ ունի՝ ստատուս գրել, եկեղեցուն ու քրիստոնյա ժողովրդին հայհոյել, սա՞ է ժողովրդավար երկիրը։ Խոսքեր չունենք, ուզում ենք, որ չկրակեն, բայց ամեն օր կրակում են, արդեն սովորական է դարձել»,– նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Ինչպես նաև, ՀՀ պաշտպանության նախարարությունն հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Մարիաննա Արամյան

Send