Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

3 տարի առաջ 224 զոh ունեցանք, այսօր քեֆ են անում՝ անհիշողություն «անասունի» պես

Blog Image

Որքան շատ համերգ, այդքան ապահով ու անհոգ կյանք. ըստ էության, սա է փաշինյանական Հայաստանի նոր գաղափարախոսությունը, համերգ անենք, որ մարդիկ 2-3 ժամ մոռանան այն ճահճի հոտը, որում օր օրի ավելի շատ են խրվում ու որից դուրս գալու հույսը քիչ-քիչ ավելի է մաշվում։

Այսօր առավոտյան էլ Փաշինյանն «ավետեց», որ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ է տեղի ունեցել Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և առաջիկայում ևս նման համերգներ են սպասվում։ Այսպես, ըստ հաջորդ համերգների ժամանակացույցի՝ սեպտեմբերի 13–ին Հրազդանում, սեպտեմբերի 21-ին էլ Արմավիրում են տեղի ունենալու Ֆեստիվառի հաջորդ համերգները։

Հայաստանի Անկախության օրվա ընթացքում համերգ անցկացնելն օրինաչափ ու ընդունելի է, թեև օրվա խորհուրդն էլ է հիմա ինչ-որ առումով արժեզրկվել, այնուամենայնիվ, դա մեր պատմության ամենալուրսավոր օրերից մեկն է և այո՛, պետք է մեծ շուքով նշել, սակայն սեպտեմբերի 13-ին քեֆ-ուրախություն անելը որևէ կերպ հասկանալի չէ։ 

Առնվազն 224 ընտանիք հենց այդ օրը դարձավ սգավոր՝ հայրենիքին բաշխելով ամենաթանկը՝ զավակի, ամուսնու կամ հոր կյանքը։

2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների,  զոհվել է 224 հայ, երեքը՝ քաղաքացիական անձ։ Այդքան կյանք խլած, նույնքան և ավելի մարդու կյանք էլ դժոխքի վերածած մեկօրյա ագրեսիայից երեք տարի անց Հայաստանի գործող վարչապետը հպարտությամբ նշում է, որ սեպտեմբերի 13-ին մոտ 20 հազար հայ քեֆ է անելու, պարելու և ուրախանալու։

Եվ նա այնքան հպարտությամբ է այդ մասին հրապարակում անում, ասես, մոռացել է, որ հենց իր օրոք թշնամին ներխուժեց Ջերմուկ, ավերածություններ արեց ու հաստատվեց ՀՀ սուվերեն տարածքում։ Բայց չէ, ըստ էության, սա այդ դեպքը չէ, Փաշինյանը ոչինչ էլ չի մոռացել, նա այս ձևով պարզապես փորձում է մարդկանց դարձնել անասուն՝ անհիշողություն, անզգացմունք, օրվա մի փոր հացի համար ապրող։

«... Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»։ Հրանտ Մաթևոսյանի այս տողերն իսկը այս օրվա համար են. մարդկանց «անասնացնում» են, որ ավելի հեշտ կառավարեն։

Մաթևոսյանի բնորոշած անհիշողություն անասուններն են պետք Փաշինյանին, որ հեշտ կառավարվեն, որ զուտ ապրեն «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով, ու թքած, թե թշնամին չի մորթի այդ նույն մարդու, կամ նրա եղբոր զավակին։

Նարե Գնունի

Send