Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին։
Կոսը շնորհավորել է Ալիեւին «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման մեջ արձանագրված առաջընթացի կապակցությամբ»։
Հանձնակատարն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին և հումանիտար ականազերծման ոլորտում Ադրբեջանի գործունեությանը։
Ալիեւն ասել է, որ «Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ»։
Հանդիպման ընթացքում նշվել է «Միջին միջանցքով Կենտրոնական Ասիայից Ադրբեջան բեռնափոխադրումների ծավալի զգալի աճի մասին, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»։
