Հայազգի գրոհային, լեյտենանտ Ռուդիկ Մանուկյանը դարձել է «Համաձայնություն» միջազգային ամենամյա մրցանակի դափնեկիր։
Հատուկ ռազմական գործողության մասնակիցը «Արիությունը որպես ապրելակերպ» անվանակարգում մրցանակը ստանալու համար Կրեմլ է եկել անմիջապես ռազմաճակատից։
Մրցանակը նրան հանձնել է ԽՍՀՄ Մարշալ Իվան Կոնեւի դուստրը՝ Նատալյա Կոնեւան։
Ռուդիկ Մանուկյանը ծնվել է Հայաստանում, 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։ Նա ռազմաճակատ է մեկնել 2022 թվականի փետրվարին, 3 անգամ վիրավորվել է։
