Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

74 տարեկանում մահացել է Մյանմայի գործող նախագահ Մյին Սվեն

Blog Image

Մյանմայի գործող նախագահ Մյին Սվեն մահացել է հինգշաբթի՝ օգոստոսի 7-ի առավոտյան։ Այս մասին հայտնել է երկրի Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

ՄյինթՍվեն ծնվել է 1951 թվականի հունիսի 24-ին և իր կարիերայի ընթացքում զինվորականից դարձել է Մյանմայի առանցքային քաղաքական գործիչներից մեկը։ Նա 1971 թվականին ավարտել է Պաշտպանության ծառայությունների ակադեմիան և երկար ժամանակ ծառայել երկրի զինված ուժերում, որտեղ նա բարձրացել է մինչև բրիգադի գեներալի և 11-րդ թեթև հետևակային դիվիզիայի հրամանատարի կոչում։ 

Մյին Սվեն փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից։ 2021 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո նա նշանակվել է նախագահի պաշտոնակատար՝ Վին Մյինի փոխարեն, որին պաշտոնանկ են արել իշխանության եկած զինվորականները։

Send