Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ՀՕՊ-ը Ռուսաստանի մարզերում խոցել է ուկրաինական 82 անօդաչու թռչող սարք։
«Անցած գիշերվա ընթացքում՝ օգոստոսի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:30-ից մինչև օգոստոսի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06:10-ը, ՀՕՊ տագնապի համակարգերը ոչնչացրել և խափանել են ինքնաթիռային տիպի 82 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - հայտնել է նախարարությունը։
Մասնավորապես՝
31 ԱԹՍ է խոցվել Ազովի ծովի վրա,
11-ը՝ Ղրիմում,
10-ը՝ Ռոստովի մարզում,
9-ը՝ Կրասնոդարի երկրամասում,
8-ը՝ Սև ծովի վրա,
7-ը՝ Վոլգոգրադի մարզում,
4-ը՝ Բելգորոդի մարզում,
մեկականը՝ Կուրսկի և Օրյոլի մարզերում։
Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական զորքերը բարձր ճշգրտության օդային, ծովային և ցամաքային զենքերով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմական օբյեկտներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։
Վոլգոգրադի օդանավակայանում վերացվել են ինքնաթիռների ընդունման և բացթողման սահմանափակումները, հաղորդում է «Ռոսավիացիա»-ն։
Նշվում է, որ սահմանափակումները մտցվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
«Սահմանափակումների ժամանակահատվածում Վոլգոգրադ թռչող մեկ ինքնաթիռ «մեկնել է» այլընտրանքային օդանավակայան», - հավելվում է հաղորդագրության մեջ։