Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դատարանը կարճել է թուրքական ընդդիմության առաջնորդի դեմ հարուցված գործը

Blog Image

Թուրքական դատարանը կարճել է ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետական ​ կուսակցության (CHP) ղեկավար Օզղյուր Օզելի դեմ հարուցված գործը՝ ժամանակավորապես մեղմելով քաղաքական անկայունության վերաբերյալ ներդրողների մտահոգությունները:

Դատավճռից հետո Ստամբուլի բաժնետոմսերը բարձրացել են, իսկ լիրան մասամբ վերականգնվել է իր ռեկորդային ցածր մակարդակից, գրել են «Բլումբերգ»-ը։

Գործը վերաբերում է 2023 թվականի կուսակցական ընտրություններում ենթադրյալ խախտումներին, երբ Օզելը գլխավորել է CHP-ն և հաջողությունների հասել քաղաքային ընտրություններում՝ հաղթելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը:

 

Send