Թմրանյութերի ազդեցության տակ եղած միգրանտը բեռնատարով խոշոր ու ողբերգական վթարի պատճառ է դարձել Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում։
Տղամարդը մի քանի մեքենաների է բախվել, ապա ճանապարհի եզրին այլ մեքենաների, գրել են ԶԼՄ-ները։
Մեքենաներից մեկը հրդեհվել է։ Երեք մարդ մահացել է, չորսը՝ վիրավորվել։
Տղամարդը 2022 թվականին անօրինական կերպով հատել է ԱՄՆ սահմանը և ազատ է արձակվել մինչև իր գործով լսումների սկսվելը։
