Ազգային ժողովում «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է (63 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայներ)։
Դրանով նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։
Այս օրինագծով հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողների շարքից դուրս է մնում։
