Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վթար Քուչակում, բախվել են «Volvo» ու «VAZ 2106», 1 մարդ մաhացել է, 4-ը՝ վիրավnրվել, այդ թվում՝ անչափահասներ. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Քուչակի վարչական տարածքում բախվել են «Volvo» և «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
 
Վիրավորներից մեկին, ով կին է, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ապա պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն: Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է: 

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Send