Ադրբեջանը չի մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ անդամ պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի (ՆԳՆԽ) նիստին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նիստը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին։ ՆԳՆ խորհուրդը նախագահող Բելառուսի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ օրակարգում ներառված էին իրավապահ մարմինների միջև համագործակցության, հանցագործության դեմ պայքարի ոլորտում միջպետական ծրագրերի իրականացման հարցերը։ Քննարկման հիմնական թեմաներն էին անօրինական միգրացիայի խնդիրները և դրանց լուծման ուղիները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարված հանցագործությունների դեմ պայքարը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համատեղ աշխատանքը և անձնական շարժունակության սարքերի օգտագործման հետ կապված հարաբերություններիկարգավորիչ կարգավորումը։
Նիստում ԱՊՀ ՆԳՆԽ-ի նախագահությունը Բելառուսից փոխանցվեց Ռուսաստանին։
Հուլիսին Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։