ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում վաշինգտոնյան հանդիպման վերաբերյալ տեսագրություն և լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր տասնամյակներ տևած պատերազմից և բազմաթիվ զոհերից հետո։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Նրանք հիմա իմ լավ ընկերներն են»։