Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Անկախության տոնի առթիվ դատավորներ են պարգևատրվել

Blog Image

ԲԴԽ-ում տեղի է ունեցել դատավորների պարգևատրման արարողություն։ Այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։

«ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հանդիսավոր ընդունելության ժամանակ մի շարք դատավորների հանձնել է Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի շնորհած մեդալները:

«Մխիթար Գոշ»-ի մեդալներ են հանձնվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին, Սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանին:

«Երախտագիտության» մեդալով պարգևատրվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը:

Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանին հանձնվել է Քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը հավաստող ՀՀ նախագահի հրամանագիրը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նստավայրում Անկախության տոնին նվիրված միջոցառմանը պարգևատրվել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը և Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը»,-ասվում է հաղորդագրությունում:

Send