Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ԱՄՀ փորձագիտական ներուժի և փորձի կիրառումը

Blog Image

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

 

Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների ընթացքը և մտքեր փոխանակել նոր ծրագրի հիմնական ուղղությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել դրամավարկային, հարկային, վիճակագրության, առողջապահության և թվայնացման ոլորտներում նախանշված բարեփոխումներին: Փոխվարչապետը կարևորել է այս ոլորտներում ԱՄՀ փորձագիտական ներուժի և լավագույն փորձի կիրառումը:

Send