Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանական զույգը հակաեկեղեցական քարոզով

Blog Image

«Օր օրի համոզվում եմ, որ մեր ազգն արժանի է իր ընտրությանը, քանի դեռ այս պատուհաս իշխանությունը սատարողներ ունի»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է վերլուծաբան Գեորգի Իսրայելյանը՝ անդրադառնալով վերջին օրերի ամոթալի իրադարձություններին։ Նրա համոզմամբ, իշխանական զույգի հակաեկեղեցական քարոզը միայն մի նպատակ է հետապնդում՝ հանրությանը շեղել կարևոր իրադարձությունից։

«Շուտով Հայաստանն իր դռները կբացի ավելի քան 300 հազար ադրբեջանցու առաջ։ Այս մասին օրերս ազդարարեց Ալեն Սիմոնյանը, բայց դրա վրա ուշադրություն չդարձրեցինք, մտածելով՝ հա՜, դե բան էր ասեց, բայց ադրբեջանցիք հո՞ չեն գա։ Կգան սիրելի՛ հայրենակիցներ, կգան, ու իրենց կզգան այնպես, ինչպես զգում են Ադրբեջանում, դեռ մի բան էլ ավելի։ Հայաստանը կդառնա թուրքի վիլայեթ, և մեր պայքարը, տասնամյակների ստեղծածը մի ստորագրությամբ «ջուրը կտանի»»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Սիմոնյանը 3 օր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Ինչպես հայերն ապրում են Վրաստանում, այնպես էլ ադրբեջանցիները կբնակվեն այստեղ՝ մեր հողում»: 

Հայերն ու ադրբեջանցիները գոնե այս փուլում համերաշխ չեն կարող ապրել։ Անհանդուրժողականության ու անհաշտության հիմնական պատճառն, ըստ մեր զրուցակցի, լինելու է պատերազմի հիշողությունը, Արցախի հայաթափումը, հայերի դեմ երբևէ արված ցեղասպանական գործողությունները։  

«Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, Թուրքիան ու Ադրբեջանը հասնելու են իրենց դարավոր երազանքին։ Ադրբեջանից Նախիջևան ճանապարհը կոչվելու է «Զանգեզուրի միջանցք», Հայաստանն անվանվելու է «Արևմտյան Ադրբեջան»։ Մենք պետք է կանգնենք եկեղեցու կողքին, սատար լինենք մեր հայրենիքին»,- եզրափակեց վերլուծաբանը։

Հունան Թադևոսյան

Send