Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կյանքից հեռացել է Մարմարիկ գետում մաh ացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը

Blog Image

Այսօր առավոտյան մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։

Panorama.am-ն օրեր առաջ էր զրուցել Նորայրի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ տեղեկություններ ունի Տիգրանի կորելու, ապա գետում մարմինը հայտնաբերելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթից։ Նա միայն նշեց, որ տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է գրում։ 

Հիշեցնենք՝ մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց Մարմարիկ գետում։

Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնել են, որ  դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Վարույթը նախաձեռնվել էր Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

Send