Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում շները հոշոտել են 10-ամյա տղայի։
Երեխայի մարմինն այլանդակված վիճակում հայտնաբերվել է Բերեզովսկի շրջանի Տերեմոկ այգեգործական համայնքի մոտակայքում։ Հետաքննիչների տվյալներով՝ տղան դուրս է եկել իր տնից և գնացել հովվի մոտ՝ անասուններին արածեցնելու։ Ավելի ուշ նրան անգիտակից վիճակում գտել են անցորդները։
Հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած անփութության համար։
