Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման մոտավոր ժամկետը. Սպիտակ տունը մանրամասներ է հայտնում

Blog Image

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը  նախատեսված է հաջորդ շաբաթվա վերջին։Պաշտոնյան ասել է, որ վայրը դեռևս քննարկվում է, սակայն հնարավոր տարբերակներից են ԱՄԷ-ն, Հունգարիան, Շվեյցարիան և Հռոմը։

Լրացուցիչ մանրամասները  դեռևս անորոշ են և շատ փոփոխական։

Ճշգրիտ ամսաթիվը դեռևս պարզ չէ, և նրանք չգիտեն՝ արդյոք Վլադիմիր Զելենսկին կմասնակցի։

Պաշտոնյան ասել է, որ ռուսները ներկայացրել են հնարավոր հրադադարի պահանջների ցանկ, և Վաշինգտոնն այժմ փորձում է ստանալ ուկրաինացիների և եվրոպացի դաշնակիցների համաձայնությունը։

Իրենց հերթին, ուկրաինացիները վաղուց են հայտարարել, որ չեն զիջի Ռուսաստանի կողմից անօրինական կերպով բռնակցված որևէ տարածք։

Send