Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լոս Անջելեսի նոր հրդեհից 4200 բնակիչ և 1400 շինություն գտնվում են տարհանման հրամանի տակ

Blog Image

Հինգշաբթի Լոս Անջելեսի հյուսիսում բռնկված «Canyon Fire» հրդեհը մի քանի ժամում տարածվել է ավելի քան 2.3 քառակուսի մղոնով՝ ստիպելով հազարավոր մարդկանց տարհանվել՝ «Արևելքի» փոխանցմամբ, գրում է CNN-ը։

Հրդեհը շարունակում է տարածվել դեպի արևելք։ Այրվել է Lake Piru ջրամբարի հարավային տարածքը՝ Los Padres ազգային պրկում։ Այս տարածքը մոտ է Lake Castaic հանգստյան գոտուն, որն այս տարվա հունվարին արդեն տուժել էր Hughes Fire հրդեհից, երբ ընդամենը վեց ժամում այրվել էր շուրջ 15 քառակուսի մղոն տարածք և հանգեցրել շուրջ 50.000 մարդու տարհանման։

4200 բնակիչ և 1400 շինություն գտնվում են տարհանման հրամանի տակ, իսկ ևս 12500 մարդ՝ նախազգուշացման ռեժիմում։ Տեղում գործում են 250 հրշեջ՝ ուղղաթիռների և օդային աջակցությամբ։

Տարածքում առաջացել է բարձր վտանգավորության ֆոն՝ ծայրահեղ շոգի, ցածր խոնավության և չոր բուսականության պատճառով։ 

Send