Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Սրբազան առ սրբազան». ե՞րբ կլինի Փաշինյանի մեծ գրոհը եկեղեցու դեմ

Blog Image

Եկեղեցու դեմ Փաշինյանի պայքարը շարունակվում է. այսօր էլ երկու ամսով կալանավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Փաստացի, եկեղեցու դեմ պայքարում նա Փաշինյանի իշխանության երրորդ զոհն է՝ Բագրատ և Միքայել Սրբազաններից հետո։ 

Հիշեցնենք, որ վերջինս դատարանի վճռով երկու տարվա ազատազրկման է դատապարտվել, իսկ Բագրատ Սրբազանի գործով դատական նիստերը շարունակվում են, մինչ այդ Սրբազանն, ըստ էության, կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս ամենն արվում է Փաշինյանի հայտարարած «եկեղեցին ազատագրելու» օպերացիայի  շրջանակում, և զարմանալի չի լինի, որ շուտով նրա ֆեյսբուքյան էջում նոր բաժին հայտնվի՝ «սրբազան առ սրբազան», որտեղ նա հպարտությամբ կներկայացնի, թե ում ինչ գործի շրջանակում է հաջողվել հեռացնել եկեղեցուց ու ընդհանրապես, զրկել ազատությունից։

Իսկ ինչո՞ւ է հենց այս ճանապարհն ընտրել Փաշինյանի իշխանությունը, եթե պարզից էլ պարզ է, որ նրա հաշիվները ոչ թե սրբազանների, այլ հենց Կաթողիկոսի հետ են։ Ինչո՞ւ միանգամից Վեհափառի հետքին դուրս չի գալիս երկրի առաջին դեմքը, հատկապես, որ դրա համար մեծ ջանքեր գործադրել պետք չէ. Հայաստանում գրեթե տենց փաստաբան չկա, որ չասի, որ այս իշխանության օրոք քրեական գործեր կարելը ամենահեշտն ու արագն է ստացվում։ Թերևս այն պատճառով, որ հասարակությունից ինչ-որ վախեր դեռ ունի Փաշինյանը։ Եվ դրա համար նա փոքր քայլերով է մեզ ադապտացնում այս վիճակին, որ եկեղեցու վրա հարձակումը, ԱԱԾ-ականների կողմից տաճարի դռներ փակելը, եկեղեցու ներսում գտնվող գույք ջարդելը դառնա մարդկանց համար սովորական։ Եթե այդ ամենին հարմարվեց հասարակությունը, ապա Վեհափառին հեռացնելն ավելի հեշտ ու առանց դիմադրության կլինի։

Թերևս, սա այս ներկայացման կուլմինացիան էր. Արագածոտնի թեմի առաջնորդի կալանավորումը, տասից ավելի այլ հոգևորականների ձերբակալությունը հասարակության նյարդը ստուգելու համար էր, որից հետո արդեն հիմնական գրոհը կլինի։ 

Հիշեցնենք, որ Փաշինյանը խոստացել էր, որ շատ շուտով եկեղեցին «ազատագրելու է»։ Եվ եթե դեպքերի զարգացմանը հետևենք, ապա Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին կամ հետո հետո ամենահարմար պահին հենց Վաղարշապատի կենտրոնական հրապարակից կմեկնարկի եկեղեցու դեմ «գրոհը»։

Նարե Գնունի

Send