Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ազատվել անքնությունից. ապշեցուցիչ խորհուրդ` բժիշկ Մյասնիկովից

Blog Image

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն իր հետևորդներին անքնությունից ազատվելու պարզ միջոց է խորհուրդ տվել։

 

Քնի հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս քնելուց առաջ քաղցր ուտել։

 

«Եթե չեք կարողանում քնել, կոնֆետ կերեք։ Ցանկացած»,-գրել է Մյասնիկովը Telegram-ում։

Բժիշկը նշել է, որ անքնության դեմ պայքարի այս պարզագույն միջոցը հաճախ օգնում է անգամ նրանց, ովքեր քաղցր չեն սիրում։

Սննդաբաններին ցնցել է այս հայտարարությունը։ Գիշերը քաղցրավենիք ուտելը, հատկապես եթե մարդն ավելորդ քաշի խնդիր ունի, մեղմ ասած վնասակար է։Տարբեր մասնագետներ իրենց խորհուրդներն են տվել։ Մեկն ասել է, որ լավ միջոց է քնելուց առաջ մի գդալ քրքումով տաք կաթ խմելը, ինչը կօգնի թուլանալ ու ավելի արագ քնել: Բացի այդ, քրքումի մեջ պարունակվող curcumin նյութը նպաստում է արյան հոսքին դեպի ուղեղ` այն սնելով և հագեցնելով թթվածնով, իսկ հակաօքսիդանտային հատկությունների հաշվին կկանխի բորբոքումներն ու կդանդաղեցնի ծերացման գործընթացները։

Send