Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Քահանա Տեր Մխիթար Ահարոնյանի բնակարանում խուզարկության որոշման դեմ բողոքը բավարարվել է

Blog Image

Արագածոտնի թեմի քահանա Տեր Մխիթար Ահարոնյանի բնակարանում կատարված խուզարկության որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը բավարարվել է, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Բողոքը բավարարել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը: Պետք է արձանագրեմ, որ այս Դատավորն արդեն բազմաթիվ անգամներ (համենայն դեպս իմ վարույթներով) աչքի է ընկել արդարադատության շատ բարձր որակով, շատ սիրուն որոշումներով և որ ամենա զարմանալին է՝ իր վարույթում գտնվող գործերով տիրապետում է բացարձակապես բոլոր նյութերին (սա բացառիկ երևույթ է նման ծանրաբեռնվածության պայմաններում):

Իմ էջում շարունակ բարձրաձայնելու եմ այս տեսակ Դատավորների մասին, քանի որ նրանց քանակը, ցավոք, գնալով նվազում է»։

Send