Ազգային ժողովի ՔՊ-ական մեծամասնությունն ընդունել է Հայաստանի և Եվրոպական միության միջև ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակի մասին օրենքը։
Օրինագիծն ընդունվել է 55 կողմ, 0 դեմ, 24 ձեռնպահ ձայներով։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ասել է, որ այս համաձայնագրով Հայաստանը անվտանգության հարցերով սպառող կլինի։ Կառավարությունը կաջակցի նաև անվտանգային այն միջոցառումներին, որոնք ԵՄ գործընկերներն իրականացնում են։
