Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի անցումներից մեկում տարեց կնոջը կողոպտել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

Blog Image

ՆԳՆ-ից հայտնում են․

«Հոկտեմբերի 2-ին, ժամը 12։55-ին հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 69-ամյա կնոջ:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 10-ի սահմաններում Հերացի-Կորյուն փողոցների վերգետնյա անցումում անհայտ անձը փորձել է հափշտակել 69-ամյա կնոջ պայուսակը, առաջացած քաշքշուկի հետևանքով կինն ընկել և դեմքով հարվածել է գետնին՝ ստանալով վնասվածք:

Քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդը: Նա Քաջազնունու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն»։

Send