Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շղթայակապ ավտովթար է տեղի ունեցել, տուժած կա

Blog Image

Հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում՝ թիվ 6 հասցեի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Սիրանուշ Ք․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes», «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաների, վերջինն էլ առաջ է ընթացել ու բախվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյյանը, վթարի հետևանքով 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։


Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Մանուկյանը և Սերյոժա Ղազարյանը։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների վարորդների և հետազոտման նպատակով հիվանդանոց դիմած քաղաքացու ինքնությունը։
 

Send