Գլխացավերն ու միգրենը հաճախ անտանելի են դառնում: Խիստ գլխացավերից տառապող մարդիկ մշտապես որևէ լուծում և ցավազրկող միջոց են փնտրում, սակայն միշտ չէ, որ հաջողվում է ցավը հաղթահարել բնական միջոցների օգնությամբ: Top Healthy Life-ը նման խնդիրների համար բնական լուծում է առաջակում: Համեղ կանաչ հյութը կօգնի արագ ձերբազատվել գլխացավից, հաճախ՝ մեկ րոպեում:
Գլխացավի առաջացման հիմնական պատճառը լարվածությունն է: Թեև կան շատ այլ գործոններ, որ կարող են գլխացավի առաջացման պատճառ դառնալ, օրինակ` վատ դիրքը, թույլ սննդակարգը, հուզական լարվածությունը կամ շրջակա տոքսինները:
Կանաչ հյութը կօգնի վերացնել գլխացավի հիմնական պատճառը: Այն հարուստ է կալցիումով և մագնեզիումով` ամենաարդյունավետ հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են գլխացավերը կանխելու և վերացնելու համար: Այն արագ ազդեցություն է գործում, քանի որ բաղադրիչները հեղուկ վիճակում ընդունելիս դրանք արագ են հասնում արյունատար անոթներին:
Անհրաժեշտ բաղադրիչները.
Նեխուրի 5 ցողուն,
1 լայմ,
1 վարունգ,
3-4 բաժակ սպանախի և ռուկոլայի տերևներ,
Կոճապղպեղ` 2 սմ
1 բաժակ մաղադանոս,
2 խնձոր:
Պատրաստման եղանակը.
Բլենդերով հարել բոլոր բաղադրիչները, և ըմպելիքը պատրաստ է: Ըմպել թարմ վիճակում` առավել արդյունավետություն ստանալու համար: