Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սպшնված 3 ամյա Տիգրանի քույր ու եղբայրները տեղափոխվեցին ՀՕՖ

Blog Image

Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ–ի երեխաների պաշտպանության կենտրոն, Mediahub-ի հետ զրույցում հայտնեց  Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով: 

Մեզ հայտնել էին, որ նիստից հետո հանձնաժողվի անդամները այցելել են Տիգրանի ընտանուքին` մոր հետ զրուցելու: 

Այցից հետո փորձագետները որոշել են, որ երեխաներն անհապաղ պետք է ՀՕՖ տեղափոխվեն:


Հիշեցնենք, որ 3-ամյա երեխայի սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է նրա հայրը: Նա կալանավորվել է: Նախաքննության ընթացքում կատարվել է երեխայի դիի արտաքին զննություն. մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Send