Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Տեր Թադե Թախմազյանը կարգալույծ արվե՞լ է. Փաշինյանին աջակցող հոգևորականները կունենա՞ն նույն ապագան

Blog Image

Եկեղեցու շուրջ կրքերը շարունակվում են թեժանալ․ Նիկոլ Փաշինյանը «հանգիստ չի թողնում» եկեղեցուն և հոգևորականներին, նա պատրաստվում է այս կիրակի պատարագի մասնակցել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, մասնավորապես, Փաշինյանը գրել էր․ «Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին, որտեղ կաղոթենք մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար»։

MediaHub-ի տեղեկություններով՝ Տեր Թադե Թախմազյանի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ շուտով կարգալույծ կլինի Տեր Թադե Թախմազյանը, Մայր Աթոռը շատ շուտով այդ որոշումը կիրականացնի։

Նշենք, որ այս հոգևորականը իր աջակցությունն է հայտնել Հովհաննավանքում կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տեր Արամ), Տեր Թադեն նախօրեին Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։ 

MediaHub-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ առաջիկայում Փաշինյանը պլանավորում է փոխել իր հանդիպումների վայրերը՝ ամեն կիրակի ընտրելով տարբեր եկեղեցիներ՝ ընդլայնելով, թե՛ մասնակիցների շրջանակը, թե՛ գործընթացի տարածքը։ Վերջնական նպատակը, ըստ մեր աղբյուրների, կարող է լինել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեծաքանակ հավաք կազմակերպելը և մինչև տարեվերջ, կամ գուցե հունվար ամսին՝ հասնել Վեհափառ Հայրապետի հեռացմանը։

Send