Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար․ գազ չի լինի որոշ ժամանակ

Blog Image

Ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերի ճյուղերը վնասել են միջին և ցածր գազատարներ, ինչի պատճառով հուլիսի 21-ին ժամը 15:10-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան և Գայի փողոցների գազասպառողների, ինչպես նաև Ակունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ 

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Գազպրոմ Արմենիա

Send