Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար Երևան-Սևան ճանապարհին, բախվել են «Mercedes» և «Mitsubishi», վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են «Mercedes CLS» մակնիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

 

Send