Իսրայելը պատրաստ է աստիճանաբար կրճատել իր ռազմական ներկայությունը Լիբանանում, եթե «Հեզբոլլահ»-ը զինաթափվի։
«Եթե Լիբանանի զինված ուժերը քայլեր ձեռնարկեն «Հեզբոլլահ»-ը զինաթափելու համար, Իսրայելը կձեռնարկի պատասխան միջոցներ, այդ թվում՝ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայության աստիճանական կրճատում [Լիբանանում]», - ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։
Նշվել է նաև, որ Իսրայելը պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ անվտանգության ոլորտում։