Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանի նախագահը վետո է դրել ուկրաինացի փախստականներին օգնություն տրամադրելու մասին օրինագծի վրա

Blog Image

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին վետո է դրել 2022 թվականի փետրվարից հետո երկիր ժամանած ուկրաինացիների համար հատուկ կարգավիճակի և արտոնությունների երկարաձգման մասին օրինագծի վրա։

«Մենք պետք է ձգտենք սոցիալական արդարության, այդ պատճառով ես չստորագրեցի Ուկրաինայի քաղաքացիներին օգնություն տրամադրելու մասին օրենքը՝ ինձ ներկայացված տեսքով», - ասել է Նավրոցկին մամուլի ասուլիսի ժամանակ։

Լեհաստանի պետության ղեկավարը իր որոշումը բացատրել է նրանով, որ նախագծում սահմանափակումներ չեն նախատեսվում մանկական նպաստների վճարման վերաբերյալ։

Նրա կարծիքով՝ այն պետք է վճարվի միայն աշխատող ուկրաինացիներին։ Նավրոցկին առաջարկել է նույն սահմանափակումները կիրառել ուկրաինացի փախստականների անվճար առողջապահական ապահովագրության հասանելիության վրա։

Send