Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Կարեն Գիլոյանը նոր պաշտոն ունի

Blog Image

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Գիլոյանը դարձել է «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ, հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:

Կարեն Գիլոյանի ղեկավարությամբ ակումբը պատրաստվում է նոր շնչով և մոտեցումներով ներկայանալ նոյեմբերին մեկնարկելիք Հայաստանի Ա  լիգայի առաջնությանը։

«Մեր նպատակն է վերադարձնել «Ուրարտու»-ի երբեմնի բարձր դիրքն ու հեղինակությունը, ձևավորել մրցունակ թիմ՝ երկրպագուների համար ապահովելով դիտարժան բասկետբոլ: Վստահ եմ՝ միասին կարող ենք հասնել նոր հաջողությունների», – նշել է Կարեն Գիլոյանը։

Ակումբի կազմն ու մարզչական շտաբը կհրապարակվեն առաջիկա օրերին։

Send