Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը

Blog Image

63 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է հայկական բռնցքամարտի լավագույն մասնագետներից մեկը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Պավլիկ Ղարսլյանը,  հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Ղարսլյանը մեծ դեր է ունեցել հայկական բռնցքամարտի զարգացման գործում․ նրա սաները բազմիցս հաղթել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններում՝ նվաճելով բարձրակարգ մեդալներ։ Նա երկար տարիներ եղել է նաև Հայաստանի հավաքականների մարզչական շտաբում։

Ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում անվանի մարզչի ընտանիքին, հարազատներին և հայկական բռնցքամարտի մեծ ընտանիքին։

Send